copy image url
Ավելին 5 տարի առաջ - 20:17 07-07-2021

ԱՀԿ ղեկավարը համավարակի ներկայիս փուլը «շատ վտանգավոր» է անվանել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ներկայումս COVID-19 համավարակը վտանգավոր փուլում է՝ չնայած կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համաշխարհային հանրության բոլոր ջանքերին:

«Այն մնում է շատ վտանգավոր փուլում», - ասել է ԱՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ «միակ ելքը» բոլոր պետություններին հնարավորություն ընձեռելն է՝ արդարացիորեն բաշխել պատվաստանյութերը, թեստերը և անձնական պաշտպանության միջոցները: Նա նշել է, որ այն երկրները, որոնք պատվաստումների համար դեղեր ունեն, այժմ չեղարկում են բազմաթիվ սահմանափակումներ, այն դեպքում, երբ մյուսները մահացության աճի հետ են բախվում: