copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:44 07-07-2021

Փաշինյանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. Կրեմլ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքներով, որոնք տեղի կունենան այսօր, չի ծրագրվում ստորագրել որևէ փաստաթուղթ: Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հաղորդել էին, որ առաջնորդները համաձայնագիր են կնքելու հայկական սահմանների նոր հատվածներում ռուս խաղաղապահների տեղակայման մասին:

Պեսկովի խոսքով, Փաշինյանի այցը կարևոր է: «Սա առաջին արտասահմանյան այցն է, որ նա կատարել է խորհրդարանական ընտրություններից և վստահ, համոզիչ հաղթանակից հետո»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նա նշել է, որ հայկական լրատվամիջոցների հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Բանակցություններում անպայման կքննարկվեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և արդեն այնտեղ գտնվող ռուս զինվորականները, բայց որևէ փաստաթղթի ստորագրում, այդ թվում նաև լրացուցիչ կոնտինգենտի տեղակայում, Պեսկովի խոսքով, չի ծրագրվում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել