copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:30 07-07-2021

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավորին

Հուլիսի 6-ին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մհեր Մկրտումյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Համադ բին Իսա Ալ Խալիֆան շնորհավորել է դեսպան Մկրտումյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր դիվանագիտական առաքելություն: Բահրեյնի թագավորը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Բահրեյնի միջև համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Մկրտումյանը նշել է, որ պատրաստակամ է ներդնել ջանքեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացումը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը:

Ամենից շատ դիտված