Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:50 07-07-2021

Մոսկովյան այցից հետո Փաշինյանը սկսելու է «Մեղրիի միջանցքի» «շինարարությունը», որպեսզի գործընթացն անաղմուկ անցնի, նա ուզում է չեզոքացնել սյունյաց ըմբոստ համայնքապետերին. Հրապարակ

«Նախօրեին Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալության իրական նպատակը Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելն է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրների վստահեցմամբ՝ քննիչներն ամեն գնով փորձելու են կատարել Նիկոլ Փաշինյանից ստացած ցուցումը, որպեսզի առաջիկայում չեզոքացնեն սյունյաց ըմբոստ համայնքապետերին։

Բանն այն է, որ մոսկովյան այցից հետո Նիկոլ Փաշինյանն ակտիվ թափով սկսելու է Մեղրիի միջանցքի «շինարարությունը», և որպեսզի գործընթացն անաղմուկ ու հարթ անցնի, Սյունիքի համայնքների ղեկավարների պաշտոններում պետք է լինեն յուրայիններ, որոնք չեն խանգարի այս պլանների իրականացմանը։

Նշենք, որ Լուսինե Ավետյանին ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով, մի բան, որը համատարած արել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը՝ հօգուտ ՔՊ-ի։

Անգամ մարզպետարանների պաշտոնական էջերում բաց տեղեկություններ կան, թե ինչ մեծ քանակի աջակցություն է տրվել բնակչությանը, և ինչպես են մարզպետները կազմակերպել ՔՊ հանրահավաքին մարդկանց մասնակցությունը, բայց մինչ օրս որևէ մեկին ո՛չ ձերբակալել են, ո՛չ էլ որևէ քրգործ կա հարուցված»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել