copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:22 06-07-2021

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը գոհացուցիչ չի համարում ԵԽ նախարարների կոմիտեի գերիների հարցով աշխատանքը

Ադրբեջանի իշխանությունները հատկապես սկզբնական ժամականաշրջանում կամ առհասարակ չէին համագործակցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հայ գերիների հարցով, կամ մատների արանքով էին նայում այդ հարցին և անընդհատ խախտում էին Դատարանի կողմից կիրառվող միջանկյալ միջոցի ժամկետները:

Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ Կառավարությունն արդեն իսկ 44-օրյա պատերազմի սկզբից համացանցում շրջանառվող ապացույցների, վերադարձած գերեվարված անձանց հարցաքննության և այլ ուղղակի կամ անուղղակի ապացույցների հիման վրա գերեվարված անձանց վերաբերյալ ՄԻԵԴ դիմումներ էր ներկայացնում` Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, որոնց մեծ մասը ՄԻԵԴ-ը բավարարում էր:

«Այս միջոցով, իհարկե, փորձ էր կատարվում իրավական պարտավորեցնող տեղեկություններ ստանալ Ադրբեջանից` պարտավորեցնելով նրանց գերեվարված անձանց նկատմամբ ապահովել պատշաճ վերաբերմունք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին համապատասխան, որպեսզի չխախտվեն առնվազն երկու առանցքային հոդվածները` երկրորդ և երրորդ հոդվածները (կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելումը)»,- ասաց Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը չի հիշում մի դեպք, որ ադրբեջանական կողմը խախտած չլինի Դատարանի կողմից սահմանված ժամկետները:

«Ադրբեջանի նմանատիպ պահվածքը հանգեցրեց նրան, որ մենք խնդրեցինք Դատարանին, որպեսզի այդ կառույցը իր կանոններով նախատեսված ընթացակարգի համաձայն ծանուցի նաև ԵԽ նախարարների կոմիտեին, որը լինելով հիմնական քաղաքական մարմինը Եվրոպայի Խորհրդում, նաև ունի լիազորություն որոշակի Եվրոպական դատարանի որոշումների կատարման վերահսկողության ուղղությամբ: Ծանուցումը տեղի ունեցավ, սակայն թե ինչ տեղի ունեցավ հետո նախարարների կոմիտեում, մեղմ ասած, գոհացուցիչ չէր, որովհետև բուն հարցի վերաբերյալ քննարկում կամ արդյունք, ցավոք, չտեսանք ինչ-ինչ պատճառներով, միգուցե քաղաքական պատճառներով»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել