copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:32 05-07-2021

Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ն շուտով կհաղթահարի կորոնավիրուսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ շուտով ԱՄՆ-ը կհաղթահարի կորոնավիրուսը և կախված չի լինի դրանից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Այս հայտարարությունն արվել է Անկախության օրվա առթիվ նրա տոնական ելույթի ժամանակ:

«Այս տարի հուլիսի 4-ը կարելի է իսկապես առանձնահատուկ օր անվանել, քանի որ մենք աստիճանաբար դուրս ենք գալիս COVID-19 համաճարակի ստեղծած խավարից: Այսօր մենք ավելի քան երբևէ մոտ ենք մահաբեր վիրուսից անկախություն հռչակելուն», - ասել է Բայդենը:

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ «մարտը դեռ չի ավարտվել», անելիքները շատ են: Ըստ նրա՝ համաճարակի տարվա ընթացքում ամերիկացիներն անցել են ցավի, վախի ու կորստի միջով: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ քաղաքացիները այլևս երբեք չեն հայտնվի նման իրավիճակում:

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսի տարածման առումով. վարակվել է 33,7 միլիոն մարդ, մահացել՝ 605 հազարը:

Ավելի վաղ Սպիտակ տան՝ համաճարակային հարցերով համակարգող Ջեֆրի Զինցը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են օգտագործել այսպես կոչված ուժեղացուցիչ (երրորդ) դոզաներով պատվաստանյութերը՝ երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից