Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:13 05-07-2021

Ավստրալացի սենատորը խոստացել է ճանաչել Ցեղասպանությունը

Արևմտյան Ավստրալիայի սենատոր Ռեյչել Սիուերթը միացել է «Համատեղ արդարադատության նախաձեռնությանը» և խոստացել ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները։ Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

Սենատորը հաստատել է, որ աջակցում է «Համատեղ արդարադատության նախաձեռնությանը», որն Ավստրալիայի դաշնային կառավարությանը կոչ է անում ճանաչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը։

«Համատեղ արդարադատության նախաձեռնություն»-ը 2020 թվականի փետրվարին ստորագրվել է Ավստրալիայի խորհրդարանում՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի, Ասորիների ազգային խորհրդի և Ավստրալիայի հունական խորհրդի կողմից, որոնք իրենց համայնքների անունից Ավստրալիայի կողմից հայկական, հունական և ասորական ցեղասպանությունների ճանաչումը հայտարարում են առաջնահերթություն։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է, որ «Համատեղ արդարադատության նախաձեռնությունը» հպարտ է իր կազմում ևս մեկ խորհրդարանականի լինելու առթիվ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել