copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:41 01-07-2021

Հայաստանի ծանրորդներն այսուհետ կմարզվեն միջազգային նոր չափանիշներին համապատասխանող մարզագույքով

Կառավարության որոշմամբ ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերն Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ (10-ական լրակազմ տղամարդկանց և կանանց համար):

Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ) մարզումները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ հավաքական թիմի մարզիկները մինչև Օլիմպիական խաղերի սկիզբը պետք է որոշակի ժամանակահատված հասցնեն պարապել նոր՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից ամառային Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «ELEIKO» ապրանքանիշի մարզագույքով:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված 2021 թվականի բյուջեում` անհրաժեշտ ժամանակահատվածում ծանրամարտի ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով և մրցումային հարթակով ապահովելու համար:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, նկատի ունենալով հարցի հրատապությունը, անհրաժեշտ գույքի ձեռքբերումը կիրականացնի մեկ անձից գնման ձևով:

Նշենք, որ ներկայում հանրապետությունում գործող մարզադպրոցներում և ՀՀ հավաքական թիմերի մարզիկները մարզվում են համեմատաբար հին մարզագույքով, որը չի համապատասխանում միջազգային պահանջներին:

Հավելենք նաև, որ նախագծի նախնական տարբերակում նախատեսված էր ձեռք բերել ծանրաձողերի 7 լրակազմ, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` որոշման նախագծում կատարվել է փոփոխություն, ինչի արդյունքում ծանրամարտով զբաղվող մարզիկները Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան միջազգային չափանիշներին համապատասխանող մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ (10-ական լրակազմ տղամարդկանց և կանանց համար):

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ձեզ գուցե հետաքրքրի