Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:15 01-07-2021

Արքայազններ Ուիլյամը և Հարրին Լոնդոնում բացել են արքայադուստր Դիանայի արձանը

Քենսինգթոնյան պալատի պարտեզում արքայադուստր Դիանայի 60-ամյակին բացվել է նրա հուշարձանը, իսկ արարողությանը մասնակցել են նրա որդիները՝ արքայազններ Ուիլյամը և Հարրին: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Ապրիլին Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ Ֆիլիպի հուղարկավորությունից հետո եղբայրները միասին հայտնվել են հասարակության առջև առաջին անգամ: Հարրին, որն իր կնոջ՝ Մեգան Մարքլի հետ ապրում է ԱՄՆ-ում, անցյալ շաբաթ ժամանել էր Մեծ Բրիտանիա, որպեսզի միջոցառումից առաջ պահպանի սահմանված կարանտինը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուշարձանի բացման արարողությունից հետո արքայազնները առաջին անգամ մասնավոր հանդիպում կանցկացնեն իրենց պապի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Թագավորական գիտակ, բրիտանացի պատմաբան և կենսագիր Ռոբերտ Լեյսին հայտարարել է, որ արքայազն Ուիլյամը ատում է իր եղբոր կնոջը՝ Մեգան Մարքլին, և հենց նրա պատճառով էլ նա վիճել է Հարրիի հետ: Լեյսիի խոսքով՝ հակամարտությունը սկսվել է մոտ երեք տարի առաջ:

Իր հերթին, Հարրին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցավում է Ուիլյամի և նրանց հայր արքայազն Չարլզի համար, որոնք, նրա խոսքով, հայտնվել են միապետական համակարգի «թակարդում»:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից