Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:07 01-07-2021

Կանադայում անոմալ շոգից մոտ 500 մարդ է մահացել

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում անոմալ շոգի պատճառով մոտ 500 մարդ է մահացել: Այսպիսի հայտարարություն է արել կանադական այս նահանգի հետաքննիչ Լիզա Լապոինտը, հայտնում է CBC-ն:

Նա պատմել է, որ վերջին հինգ օրվա ընթացքում Բրիտանական Կոլումբիայում արձանագրվել են աննախադեպ քանակի մահվան դեպքեր: Ըստ Լապոինտի՝ ուրբաթ օրվանից մինչև չորեքշաբթի իրենց ծառայությունը հաղորդում է ստացել առնվազն 486 հանկարծակի մահվան մասին:

Նա նաև նշել է, որ տվյալների մշակման արդյունքում զոհերի թիվը, հավանաբար, ավելանալու է:

Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ այդ մարդկանց մահվան նախնական պատճառը կապված է օդի աննորմալ բարձր ջերմաստիճանի հետ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, մահացածներից շատերը տարեցներ էին:

Նախօրեին Կանադայի Լիտտոն քաղաքում, որը գտնվում էր Վանկուվերից 260 կիլոմետր հյուսիս-արևելք, օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +49.6 ° С, ինչը ռեկորդային է Կանադայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել