copy image url
Ավելին 5 տարի առաջ - 15:23 30-06-2021

Թուրքիայի 119-ամյա բնակչուհին հավակնում է աշխարհի ամենատարեց մարդու կոչմանը

Թուրքիայի բնակչուհի Սեքեր Արսլանը հունիսի 27-ին նշել է իր ծննդյան 119-րդ տարեդարձը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, եթե թրքուհու տարիքը պաշտոնապես հաստատվի, նա կարող է հավակնել աշխարհում ապրող ամենատարեց մարդու տիտղոսին:

Վարորդական իրավունքի համաձայն` Արսլանը ծնվել է 1902 թվականի հունիսի 27-ին: Այպիսով 2021 թվականին լրանում է երկարակյաց կնոջ 119-ամյակը: Նրա հարազատների խոսքով` երկարակյացությունը նա ժառանգել է մորից, որն ապրել է 110 տարի:

Արսլանը 6 երեխա և 12 թոռ ունի: Նրա դուստրերից մեկը կարծում է, որ երկարակեցության գաղտնիքն այն է, որ կինը բնական մթերքներով է սնվում` մեղր, պանիր, կարագ և տնական յոգուրտ:

Նրանք հայտնել են, որ անցյալ տարի ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, սակայն Արսլանը չի վարակվել, նրա թեստի պատասխանը բացասական է եղել:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել