copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:35 29-06-2021

ԱՄՆ-ն կսահմանափակի Բելառուսի հետ օդային երթևեկությունը

ԱՄՆ-ն կսահմանափակի Բելառուսի հետ օդային երթևեկությունը՝ Մինսկում ձերբակալված NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալման պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Որոշումը կայացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Տրանսպորտի դեպարտամենտի համատեղ աշխատանքի հիման վրա․ գերատեսչությունները պարզաբանել են, որ դա խորհրդանշական քայլ կլինի այն ֆոնի վրա, որ Քաղաքացիական ավիացիայի Դաշնային Վարչությունն արդեն իսկ թողարկել է առաջարկություն ամերիկյան ավիաընկերություններին՝ չթռչել Բելառուսի տարածքով:

Ավելի վաղ ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Բելառուսի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցներին:

Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո: Ձերբակալվել է նաև նրա ընկերուհին՝ ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգան:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածների, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: NEXTA ալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հայտարարվել է ծայրահեղական:

ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել դրա տարածքով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել