copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 09:10 29-06-2021

Նոր որոշում. Մհեր Գրիգորյանը՝ ԱԳ նախարար․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են։ Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից ԱԳ նախարարությունը նախարար ու փխնախարարներ չունի:

Այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։ Բանն այն է, որ վերջինս ընդունված է ռուսական շրջանակների կողմից և ունի որոշակի փորձ և այդ պատճառով էլ ամենահավանական թեկնածուն է համարվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Մհեր Գրիգորյանից պարզել, թե արդյոք նման պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ։

Վերջինս նշեց, թե իրեն նշանակելու մասին որևէ տեղեկություն չունի։ Հստակեցմանը՝ եթե նման առաջարկ լինի, կընդունի արդյոք, փոխվարչապետը պատասխանեց. «Կառավարության ձևավորման հետ կապված հարցեր այս պահին չեմ մեկնաբանում»: Ասել է թե՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը