copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:33 25-06-2021

‹‹Կոնյակ›› անվանումից հրաժարվելը փոխելու է սպառողի վարքագիծը. տնտեսագետ

Տնտեսագետ Հայկ Մնացականյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է կառավարության այն որոշմանը, որով Հայաստանը հրաժարվում է ‹‹կոնյակ›› անվանումից:

Ըստ նրա՝ տեղի ունեցածը կազդի ինչպես սպառողական վարքագիծ ձևավորելու, այնպես էլ երկրի ճանաչողականության վրա:

‹‹Այս թեմայի շուրջ մի քանի խնդիր կա, որոնք ավելի լավ պատկերացնելու համար պետք է վերլուծություններ անել կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածում››,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, կարճաժամկետ հեռանկարում միգուցե փոփոխություններն այդքան զգալի չլինեն, բայց երկարաժամկետ հեռանկարում մինչ սպառողը կծանոթանա նոր ապրանքանիշի հետ, այդ ընթացքում կլինի ինչպես եկամտի, այնպես էլ երկրի մակարդակով ապրանքանիշի և ճանաչողականության կորուստ, որը շատ ավելի էական խնդիր է:

Ներկայացնելով Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի օրինակները, որոնց դեպքում ապարանքը ճանաչելի է դարձնում երկիրը, մեր զրուցակիցը նշեց, որ առանց այդ էլ սահմանափակ հնարավորությունների տեր Հայաստանը հետխորհրդային, ինչպես նաև այլ երկրներում ճանաչելի է հայկական կոնյակի ապրանքանիշով:

‹‹Մինչ սպառողի համար կպարզվի, որ ենթարենք տվյալ ապրանքանիշը վերանվանվել է, նրա վարքագիծն արդեն փոխվելու է. սպառողը գնելու է կամ փոխարինող, կամ նմանատիպ այլ ապրանք››,-փաստեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ‹‹կոնյակ›› ապրանքանիշի նկատմամբ անկախ Հայաստանի վարած քաղաքականությանը՝ Հայկ Մնացականյանը նշեց, որ մենք շատ մեծ կորուստներ ունեցանք՝ էժան վաճառքով փոշիացնելով ազզային մի շարք արժեքներ:

‹‹Որպես պետություն՝ Հայաստանը պետք է շատ ուշադիր մոտենար նմանատիպ հարցերին ››,-ասաց մասնագետը:

Ամենից շատ դիտված