copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:17 25-06-2021

Կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակոցների մասին հայտարարություններն ապատեղեկատվություն են. Պենտագոն

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը Ղրիմի ափին բրիտանական HMS Defender կործանիչի շարժման ուղղությամբ նախազգուշական կրակ արձակելու մասին հաղորդագրությունները համարում է «ապատեղեկատվության օրինակ»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան բացահայտ հայտարարել է նախազգուշական կրակոցների բացակայության մասին:

«Դա պարզապես չի եղել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

Ամենից շատ դիտված