copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:30 24-06-2021

«ՍԴ են դիմում ու մանդատ վերցնում․ հետևաբար՝ իրենք էլ են ընդունում»․ Էդմոն Մարուքյան

«Վերահաշվարկների արդյունքում մեծ տատանումներ տեղի չեն ունեցել։ Շարժեր կան, ավելացել են ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի ձայները, բայց ընտրությունների վրա ազդող տվյալ ընդհանուր առմամբ չունենք»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Գիտենք՝ ուժեր կան, որոնք դիմելու են ՍԴ, կդիմեն, կհետևենք։ Կարծում եմ՝ այն տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, այդ տեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Եթե զանգվածային խախտումների վերաբերյալ ապացույցներ լինեին, որոնք կարող են ազդել արդյունքների վրա, ուրեմն ամբողջ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն։ Մենք նման տվյալներ չունենք»,-կարծիք հայտնեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով․ «Ամեն դեպքում, այն ուժերը, որոնք հայտարարել են ՍԴ դիմելու մասին, ասել են, որ վերցնելու են մանդատները, հետևաբար՝ իրենք էլ են ընդունել այդ արդյունքները։ Եթե ՍԴ են դիմում վիճարկելու համար, թող վիճարկեն, բայց ես տեսնում եմ, որ ընդհանուր դաշտն ընդունում է ժողովրդի որոշումը։ Կարող ես համաձայն չլինել այդ որոշման հետ, բայց չես կարող հաշվի չնստել դրա հետ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում