copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:07 24-06-2021

ԱԺ չանցած կուսակցություններում թեժ հետընտրական իրավիճակ է. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին խորհրդարան չանցած կուսակցություններում թեժ հետընտրական իրավիճակ է: Բանն այն է, որ հատկապես խորհրդարան չանցած կուսակցությունների ղեկավարներն իրենց մոտ են կանչում մարզային կառույցների ղեկավարներին և հաշիվ պահանջում, թե ինչպես է ստացվել, որ խոստացված և ստացված ձայների քանակը չի համապատասխանել:

Այս խնդիրը հատկապես ակնառու է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մոտ, քանի որ, ի վերջո, լինելով խորհրդարանական ուժեր՝ նրանք չկարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը, այնինչ դրա հույսն ունեին: Եվ հիմա այս կուսակցություններում հետընտրական բուռն քննարկումներ են, և փորձում են հասկանալ, թե ինչու են այսպիսի խնդրի առջև կանգնել:

Բանն այն է, որ ընտրություններից առաջ շտաբների պատասխանատուները հանդիպել են կուսակցությունների ղեկավարներին և վստահեցրել, որ խնդիրներ չեն ունենալու այնինչ ընտրությունների հաշվարկի ժամանակ պարզ դարձավ, որ կոնկրետ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ձայն քիչ են ստացել հատկապես մարզերում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը