copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:26 23-06-2021

Մոսկվան անպատասխան չի թողնի Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները

Բելառուսի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը երկրի ներքին գործերին միջամտելու ու անօրինականության դրսևորումն է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ըստ նրա՝ ինքնիշխան պետության դեմ կիրառվող սահմանափակող միջոցառումների նպատակը հասարակ քաղաքացիների կենսամակարդակի կանխամտածված «տապալումն» է: Զախարովան նշել է, որ Ռուսաստանը համամիտ է բելառուսական դաշնակիցների հետ՝ մերժելու Մինսկի դեմ արևմտյան նոր անօրինական պատժամիջոցները։

Դիվանագետի խոսքով՝ «իսկապես, ինչպես նշված է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, դա հավասար է տնտեսական պատերազմ հայտարարելուն»:

«Այստեղ մարդու իրավունքների մասին խոսք լինել չի կարող, մարդու իրավունքների մասին մտահոգություն, ըմբռնում չկա», - նշել է Զախարովան:

Բացի այդ, Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը առանց համաչափ պատասխանի չի թողնի Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց ներառումը Բելառուսի դեմ արևմտյան պատժամիջոցների նոր փաթեթում:

Հունիսի 21-ին Եվրամիությունը գործի է դրել Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Նոր սահմանափակող միջոցներն ուղղված են 86 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի