copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:06 23-06-2021

Հայտնաբերվել է կորոնավիրուսի ախտանշան, որը նկատվում է միայն տղամարդկանց շրջանում

Տեխասի համալսարանի գիտնականները հետազոտության ընթացքում պարզել են, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ COVID-19 առաջացնող SARS-CoV-2 վիրուսը տղամարդու օրգանիզմում: Այդ կերպ նրանք առանձնացրել են կորոնավիրուսի մեկ ախտանշան, որը հանդիպում է միայն տղամարդկանց շրջանում:

Ինչպես ասվում է հետազոտության արդյունքներում, հայտնում է Daily Express-ը, կորոնավիրուսը կարող է վարակել հիվանդ գերմանամկների ամորձիները: Այս կարևոր հայտնագործությունն օգնել է բացատրել, թե ինչու են կորոնավիրուսով տառապող որոշ տղամարդիկ բողոքում ամորձիների ցավից, և ինչու է նրանց տեստոստերոնի մակարդակն իջնում:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսից մահացած տղամարդկանց ամորձիներում դիահերձման ընթացքում հայտնաբերվել են զգալի խախտումներ բջջային մակարդակում: