Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:42 22-06-2021

Կայացել են «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները

Հունիսի 22-ին տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար նախապես հայտագրվել է 2759 դիմորդ: Նրանցից 1771-ը քննություններին մասնակցելու են մարզերում, մյուսները՝ Երևանում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն` քննություններն անց են կացվել 23 քննական կենտրոններում, որոնցից 8-ը՝ մայրաքաղաքում, 15-ը՝ մարզերում։

«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1377, «Ֆիզիկա» առարկայի համար՝ 1382 դիմորդ: Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու 5-րդ օրը։

Նշենք նաև, որ հունիսի 21-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը հանդես է եկել հունիսի 15-ին անցկացված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքների վերաբերյալ պարզաբանմամբ:

««Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության 1-ին թեստի 70/5 և 3-րդ թեստի 70/6 առաջադրանքների պատասխանները սկզբնապես հրապարակվել են վրիպակով, ապա տրվել է ուղղում: Մասնագիտական առումով ճիշտ պատասխանն ուղղվածն է: Սակայն շտեմարանում առկա է բովանդակային առումով տվյալ պնդմանը համարժեք պնդում՝ հակառակ պատասխանով, ինչը կարող էր շփոթության մեջ գցել դիմորդին: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ հարցը կներկայացվի բողոքարկման հանձնաժողովին՝ դիմորդին տրվող միավորի վերանայման համար»,- մասնավորապես նշել է ԳԹԿ-ն:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից բողոքարկման արդյունքները կհրապարակվեն հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել