copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:25 22-06-2021

Սիրիացի սակրավորները ոչնչացրել են զինյալների ևս մեկ հենակետ

Սիրիացի սակրավորները Էլ-Լաթամն քաղաքի մատույցներում ոչնչացրել են քարանձավը, որտեղ գտնվում էր գրոհայինների բազան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Սիրիայում ռուսական զինված ուժերի ներկայացուցչին:

«Քարանձավը ոչնչացվել է, որպեսզի այն հետագայում ոչ մի նպատակով չօգտագործվի: Ոչ ապաստանի, ոչ զինամթերք կամ նյութական միջոցներ պահելու համար: Պայթյունը հաջող էր: Քարանձավը փլուզվել է»,- հայտարարել է զինվորականը:

Հենակետը ոչնչացնելու համար սիրիացի զինվորականներն օգտագործել են 3.5 տոննա զինամթերք, որոնք գրոհայինները թողել էին քաղաքում:

Հաղորդվում է, որ քարանձավն ուներ մի քանի ճյուղավորված ելքեր և մուտքեր, մասնավորապես կային բանտարկյալների խցեր և հիվանդանոց:

Ամենից շատ դիտված