Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:16 20-06-2021

Ընտրություններ ներքաղաքական ճգնաժամի պայմաններում. գերմանախոս մամուլի անդրադարձը

Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են գերմանախոս մի շարք հայտնի պարբերականներ:

Tagesschau գերմանական հայտնի պարբերականը գրում է, որ Ադրբեջանի դեմ պատերազմից հետո Հայաստանը պայքարում է կայունության համար: «Այժմ վարչապետ Փաշինյանի իշխանությունը հարվածի տակ է, նա հույս ունի ընտրություններում նոր մանդատ ձեռք բերել, մինչդեռ նախընտրական քարոզարշավն էլ ավելի շատ է պառակտում երկիրը»,-գրում է պարբերականը: Կայքն անդրադառնում է նաև ներհայաստանյան լարվածությանը, որի պատճառը վերջին պատերազմի ընթացքում Հայաստանի կրած կորուստներն էին: «Չնայած վիրավորանքների և վրեժխնդրության մթնոլորտին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերը վատ չեն: Մարզերում շատ մարդիկ երախտապարտ են կառավարությանը ՝ ճանապարհների և ջրամատակարարման արդիականացման և փոքր վարկեր տրամադրելու համար: «Դեռ հույս կա, որ ընտրություններից հետո Փաշինյանը կիրականացնի խոստացված բարեփոխումները»,-գրում է պաբերականը:

Գերմանական հայտնի DW-ն գրում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից յոթ ամիս անց Հայաստանն ընտրում է նոր խորհրդարան: Նիկոլ Փաշինյանին հեշտ ընտրություններ չեն սպասվում: Ըստ կայքի՝ նոյեմբերի 9-ին ստորագված համաձայանգրի կետերն իրականացնելու գլխավոր երաշխավորը, Մոսկվայի տեսանկյունից, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն է: Համաձայնագիրը ներառում է նաև շուրջ 2000 ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում: DW-ն անդրադառնում է նաև Փաշինյանի հիմնական մրցակից Ռոբերտ Քոչարյանին, որը ծագումով Լեռնային Ղարաբաղից է: 66-ամյա քաղաքական գործիչը ցանկանում է կանխել Ադրբեջանի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարբաղում: Նա գործող վարչապետին մեղադրում է անգործունակության մեջ և իրեն ներկայացնում է որպես փորձառու պետական ​​գործիչ, որը ՀՀ նախագահն եղել 1998-ից 2008 թվականներին:

Weltexpress կայքը ընտրությունների մասին նյութը վերնագրում է՝ Ընտրություն Հայաստանում՝ Փաշինյան թե՝ Քոչարյան: Ըստ կայքի՝ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ երկրի անվտանգությունն ավելի կարևոր է, քան ժողովրդավարությունը: Նա հայտարարել է, որ ընտրություններում ունեցած հաղթանակի դեպքում կվերանայի բանակցային դաշտն ու կվերականգնի Լեռնային Ղարաբաղի կորցրած տարածքները: Կայքը նաև նշում է, որ Քոչարյանն ինչ-որ չափով ավելի մոտ է Կրեմլին: Հայ քաղաքական գործիչը Ռուսաստանին ընդունում է որպես Հայաստանին պաշտպանող ուժ և ընտրվելու դեպքում ռուսներին երկրում ավելի մեծ ազդեցություն կտա՝ հայկական հողերը վերադարձնելու դիմաց:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել