Ավելին 5 տարի առաջ - 12:12 20-06-2021

Ռուդկովսկայան հրապարակել է իր ութ ամսական որդու մկրտության տեսանյութը

Երաժշտական ​​պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան Instagram-ում տեղադրել է իր կրտսեր որդու՝ Արսենիի մկրտության տեսանյութը:

Ռուդկովսկայան և գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն շքեղ տոնախմբություն են անցկացրել իրենց գյուղական տան տարածքում: Հյուրերի թվում էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը:

Եվգենի Պլյուշչենկոն Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ է, կրկնակի օլիմպիական չեմպիոն, կրկնակի օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, ինչպես նաև Ռուսաստանի յոթակի չեմպիոն:

Ռուդկովսկայայի և Պլյուշչենկոյի որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի սեպտեմբերի 25-ին: Զույգն ամուսնացել է 2009 թվականից: Նրանք ունեն նաև ութ տարեկան որդի՝ Ալեքսանդրը:

Վերջերս Ռուդկովսկայայի և Պլյուշչենկոյի ավագ երեխան, որն ավելի հայտնի է Գնոմ Գնոմիչ մականունով, Instagram- ում գերազանցել է 893 հազար հետևորդների նշագիծը՝ դառնալով Ռուսաստանի ամենահայտնի չմշկորդը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պլյուշչենկոն Արսենիի համար ստեղծել է Instagram պրոֆիլ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով