copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:39 18-06-2021

Ռուսաստանի Դաշնությունը հստակ արձանագրել է դիրքորոշումը, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է իր համար․ Նիկոլ Փաշինյան

«Ռուսաստանի հետ ունենք պայմանագրային հստակ հարաբերություններ։ Ռուսաստանի դիրքորոշումը եղել և շարունակում է մնալ այն, ինչի վրա հիմնվում են մեր հարաբերությունները։ Ռուսաստանի նախագահի հետ վերջին 8 ամիսների ընթացքում ես տասնյակ անգամ քննարկել եմ, և Ռուսաստանի Դաշնությունը հստակ արձանագրել է դիրքորոշումը, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է իր համար»,- այս մասին այօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում։

Իսկ իր իսկ բարձրաձայնած հարցին, թե Սոթք, Խոզնավար սահմանային հարցերն այդ դեպքում ինչու չեն լուծվում, ձգձգվում են, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով, այդ ուղղությամբ բավականին ինտենսիվ աշխատանք է իրականացվում․ «Ինչո՞ւ ենք մենք ասում, որ այդ հարցը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, որովհետև տեսնում ենք, որ դրա հնարավորությունը կա, որովհետև մեր այդ դիրքորոշումը պաշտպանում է թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ միջազգային հանրությունը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի