copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:40 17-06-2021

Երևանից Բաթում մեկնած ուղևորներից 2-ին իջեցրել են գնացքից

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան արագընթաց գնացքը հաջողությամբ ավարտել է իր առաջին ուղերթը: Զբոսաշրջային սեզոնի բացմանը Բաթում են մեկնել ավելի քան 60 ուղևորներ։ Առաջին ուղերթի երեք ուղևորներին վրացական իշխանությունները իջեցրել են գնացքից, նրանցից երկուսին՝ ՊՇՌ թեստերի բացակայության պատճառով:

«Ուղևորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են միջպետական երթևեկության ժամանակ: Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) ՊՇՌ բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն ՊՇՌ թեստավորում: Թեստը նաև պահանջվում է Հայաստան մուտք գործելու համար:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը