copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:33 16-06-2021

Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակցության հրավեր է ուղարկվել նաև Հայաստանին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Անթալիսյում կազմակերպվող առաջիկա դիվանագիտական ֆորումին հրավիրված է նաև Հայաստանը։ Նա շեշտել է, որ ակնկալում է Հարավարևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների ղեկավարների, ԱԳՆ պաշտոնյաների ներկայությունը Եվրոպական համագործակցության գործընթացի (South-East European Cooperation Process / SEECP) գագաթնաժողովին:

«Անթալիայի դիվանագիտական ֆորումը կհյուրընկալի 12 պետությունների ղեկավարների, 43 արտաքին գործերի նախարարների, պետությունների չորս նախկին ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների և ակադեմիկոսների», - գրել է «Անադոլուն»:

Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոսեպ Բորելը նույնպես միանալու է հանդիպումներին:

Նրա խոսքերով՝ Անթալիայում հունիսի 17-ին նախատեսված SEECP գագաթնաժողովում քննարկելու են վերջին զարգացումները, մասնավորապես՝ իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային խաղաղության խնդիրը։

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմին։ Նա նշել է, որ դիվանագիտական նախաձեռնությունները բավարար չէին 30 տարի օկուպացված հողերի խնդիրը լուծելու համար․ Ադրբեջանի համբերության բաժակը լցվել էր։ Գործիչը հույս է հայտնել, որ աշխարհը կհարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքը։

Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ «տարածաշրջանային համագործակցությունից տարիներով մեկուսացված Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանում գործընթացներից, որը տարածաշրջանում խաղաղություն կապահովի»: Հարավային Կովկասում համագործակցությունից «կշահեն հենց Հայաստանն ու հայ ժողովուրդը»։

Չավուշօղլուն հաղորդել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կքննարկվի նաև Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումում, որի բացումը նախատեսված է հունիսի 18-ին:

Նրա խոսքերով՝ Հայաստանից նույնպես ներկայացուցիչներ են հրավիրվել Անթալիայի ֆորումին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում