Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:45 15-06-2021

Գիտնականները պարզել են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նախաճաշից մշտապես հրաժարվելը

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ մարդիկ, որոնք առավոտյան չեն նախաճաշում, ամենայն հավանականությամբ, այնպիսի կարևոր սննդանյութերի պակաս են ունենում, ինչպիսիք են կալցիումը և երկաթը: Նրանք իրենց եզրակացությունները ներկայացրել են Proceedings of the Nutrition Society ամսագրում:

Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները վերլուծել են 19-ից բարձր տարիքի 30 889 ամերիկացիների տվյալները, որոնք 2005-2016 թվականներին մասնակցել են National Health and Nutrition Examination Survey (NHANES) երկարաժամկետ ուսումնասիրությանը: Դրա մի մասը եղել է սննդի ընդունման շուրջօրյա հաշվետվությունների կազմումը:

Պարզվել է, որ ուսումնասիրության այն մասնակիցները, որոնք չէին նախաճաշում, ավելի քիչ վիտամիններ էին ստանում, քան նրանք, ովքեր ուտում էին առավոտյան: Տարբերությունը հատկապես նկատելի էր ֆոլաթթվի, կալցիումի, երկաթի, B2, B3, C և D վիտամինների մեջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից