copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:20 15-06-2021

Մեզ չպետք է վախեցնի «դելիմիտացիա» և «դեմարկացիա» տերմինները, մի օր մենք պետք է բախվեինք այդ խնդրի հետ. Փաշինյան

Գորիսցիների հետ հանդիպմանը ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է Սև ջրի տարածքում առկա անվտանգության խնդիրների մասին և նշել, որ իշխանության դիրքորոշումն աներկբա է, և այդ որոշումը պաշտպանում են նաև Հայաստանի դաշնակիցները:

«Ադբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից, այստեղ երկրոդ կարծիք լինել չի կարող: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք մեր դաշնակից Ռուսաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Ըստ պլանի՝ ռուսական խաղաղախահ ուժերը պետք է տեղակայվեն մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, ՀՀ և Ադրբեջանի զնված ուժերը հայելային կերպով պետք է հետ նահանջեն ու կանգնեն մշտական դիրքերում: Մեզ չպետք է վախեցնի «դելիմիտացիա» և «դեմարկացիան» տերմինները, մի օր մենք պետք է բախվեինք այդ խնդրի հետ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Գորիս-Մեղրի հատվածին՝ նա փաստեց, որ ՀՀ հարավ-արևելյան սահմանն անցնում է Սյունիքի մարզով, որտեղ սահմանապահ զորքերը ներկա պահին պահում են մոտ 115 կմ հատված: Տվյալ հատվածում նախատեսվում է կառուցել 8 ուղեկալ, որի համար կառավարությունը հատկացնելու է 2,5 միլիարդ դրամ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը