copy image url
Ավելին 4 տարի առաջ - 16:06 13-06-2021

Փորձագետները հաշվարկել են Եղիսաբեթ Երկրորդի կարողությունը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կապված է անշարժ գույքի խոշորագույն գործակալություններից մեկի՝ Crown Estate-ի հետ։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Crown Estate-ը գույք է վաճառում Լոնդոնում և ամբողջ Մեծ Բրիտանիայում։ Ընկերությունը վաճառում է դղյակներ, տնակներ, անտառներով հողատարածքներ և առևտրի կենտրոններ:

Ընդհանուր առմամբ՝ ընկերության ակտիվները ներառում են բրիտանական ափամերձ հատվածների կեսից ավելին: Սա ընկերությանը լրացուցիչ հնարավորություն է տալիս հողմակայանններ կառուցելու և շահագործելու բացառիկ իրավունքներ ունենալ:

Բացի այդ, Crown Estate-ը տարեկան վաստակած շահույթը նվիրում է Բրիտանիայի կառավարությանը, որի 25%-ը բաժին է ընկնում «ինքնիշխան դրամաշնորհին»՝ թագավորական ընտանիքի ֆինանսավորմանը: Հենց սրա հետ է կապված թագուհու ենթադրյալ հարստությունը:

Այն դեպքում, եթե The Crown Estate-ը իսկապես պատկանում է բրիտանական թագուհուն, նշանակում է՝ Էլիզաբեթ Երկրորդը երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Ընկերության ընդհանուր ակտիվներն ավելի քան 17 մլրդ դոլար են:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան