Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:15 12-06-2021

«Մոսադի» նախկին ղեկավարը խոսել է Իրանի դեմ գաղտնի գործողությունների մասին

Իսրայելական «Մոսադ» հետախուզության նախկին ղեկավար Յոսի Կոենը, որն անցած շաբաթ լքել է պաշտոնը, անկեղծ հարցազրույց է տվել՝ խոսելով Իրանի դեմ գաղտնի գործողությունների մասին, հայտնում է AP-ն:

Նրա խոսքով, Իսրայելի հատուկ ծառայությունները կազմակերպել են Թեհրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ 55 հազար էջ վկայագրերի և 55 հազար ֆայլերի արտահանում: «Մոսադի» գործակալները, որոնցից ոչ ոք Իսրայելի քաղաքացի չէր, ստիպված էին ջարդել ավելի քան 30 չհրկիզվող պահարան՝ փաստաթղթերը վերցնելու և սկանավորելու համար:

Կոենը նաև ակնարկել է Նաթանզի միջուկային օբյեկտում վերջերս տեղի ունեցած վթարին իրենց կազմակերպության մասնակցության մասին:

Մեկնաբանելով հեռակառավարվող գնդացիրով Իրանի գլխավոր միջուկային գիտնականի սպանությունը՝ Կոենը նախազգուշացրել է իրանցի մասնագետներին, որ իսրայելական հատուկ ծառայությունների հարձակումներից խուսափելու նրանց միակ հնարավորությունը «մասնագիտության փոփոխությունն է»:

«Մոսադի» նախկին ղեկավարի խոսքով, իր հարցազրույցը պայմանավորված է իսրայելական հատուկ ծառայությունների ցանկությամբ՝ Իրանին իրենց հնարավորությունները ցույց տալու և համոզելու համար, որ նա հրաժարվի իր թշնամական մտադրություններից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ