copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:52 11-06-2021

Պի՛նդ պահեք Հայաստանի անկախությունը. Կարին Տոնոյանը`մարտունեցիներին

«5165» շարժման անդամները քարոզարշավի 5-րդ օրը այցելեցին Գեղարքունիքի մարզ:

Առավոտյան նրանք եղան Մարտունիում, հետո Գավառում: Շարժման համադիմնադիները շրջեցին քաղաքներով, զրուցեցին քաղաքացիներից հետ, պատասխանեցին նրանց հարցերին:

Կարին Տոնոյանը և Մենուա Սողոմոնյանը դրոշներ ու տեղեկատվական գրքույկներ բաժանեցին քաղաքացիներին:

Կարին Տոնոյանը, ՀՀ դրոշը նվիրելով քաղաքացիներին, նրանց հորդորեց պինդ պահել երկրի անկախությունը. «Հայաստանի անկախությունը վտանգի տակ է, կարող է կորցնել իր անկախությունը: Պետք է մերժեք ներկաներին և անցյալներին: Մեր կուսակցությունը պետք է բոլորովին նոր ճանապարհ հարթի Հայաստանի համար»,- ասաց «5165» շարժման առաջնորդը:

Նա քաղաքացիներին հետ զրույցում ասաց, որ իր զավակն ու մյուս 5000 որդիներն իրենց կյանք են տվել երկրի նոր կյանքի համար: Մարտունուց հետո շարժման ներկայացուցիչներն այցելեցին Գավառ և Սևան քաղաքներ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել