copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:12 10-06-2021

ՀՅԴ երիտասարդները ելակ, կոնֆետ, անդրավարտիք նետեցին կառավարության առջև. իրավիճակը լարված է

ՀՀ կառավարության շենքի մոտ այս պահին բավական լարված իրավիճակ է։ «Հայ հեղափոխական դաշնակցության» երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում` ներկայացնելով, թե ինչու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։

Երիտասարդները ելակ, կոնֆետ և անդրավարտիք նետեց կառավարության առջև` գետնին, հայտնելով, թե այսպիսի բարեփոխումներ է արել Փաշինյանը բանակում։

«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և սա մեր քաղաքական գնահատականն է, սակայն հույս ունենք, որ հունիսի 20-ից հետո կլինի նաև իրավական գնահատական։ Եթե իշխանությունը մտածում է, որ ելակով, կոնֆետով և ներքնազգեստով կարող է բանակը մարտունակ լինել, թող հիմա սա ուտեն, որ իրենք էլ մարտունակ լինեն»,- հայտարարեց երիտասարդներից մեկն ու դրանք նետելով գետնին։

Մեկ ուրիշ երիտասարդ էլ հայտնեց, որ Փաշինյանը դավաճան է, քանի որ Փաշինյանը կանխամտածված է քայլեր արել, որպեսզի երկիրը հասնի այս վիճակին։

Երիտասարդի խոսքով` երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի առաջին օրվանից ռազմական դրություն է հայտարարել, սակայն զորահավաքը պատշաճ կերպով չի իրականացրել։ Բացի այդ, պատերազմի օրերին չի օգտագործել մեր զինանոցում գտնվող ողջ տեսակները, փաստացի պաշտպանել է թշնամու շահերը` չգնդակոծելով նրա ենթակառուցվածքներն այն դեպքում, երբ թշնամին մեր հիվանդանոցները, մանկապարտեզներն էր ռմբակոծում։

Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին տարածքն աղտոտելու համար։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել