Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:00 09-06-2021

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է բացահայտել հղիության բարդությունները, մինչ դրանց ի հայտ գալը

Քեմբրիջի համալսարանի գիտնականները հղիության բարդությունները կանխատեսելու միջոց են գտել՝ նախքան դրանց ի հայտ գալը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications Biology ամսագրում:

Յուրաքանչյուր տասներորդ կին հղիության ընթացքում բարդությունների է հանդիպում, և դրանցից շատերը կարող են սպառնալ նրա և երեխայի կյանքին: Մյուսները հանգեցնում են ծննդաբերության հետ կապված խնդիրների և ապագայում խաթարում են ինչպես մոր, այնպես էլ երեխայի առողջությունը: Սովորաբար, խնդիրները ի հայտ են գալիս հղիության միայն երկրորդ կամ երրորդ եռամսյակում, երբ դրանք արդեն հասցրել են ազդել պտղի վրա:

Կանանց օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ կապված են ընկերքի արտադրած նյութերի հետ: Օգտագործելով մկներ, հետազոտողները ուսումնասիրել են ընկերքի կողմից արտադրված սպիտակուցները և արդյունքները համեմատել այն կանանց արյան նմուշների հետ, որոնք բարդություններ չեն ունեցել հղիության ընթացքում և նրանց հետ, ում մոտ հեստացիոն շաքարախտ է զարգացել։ Պարզվել է, որ սպիտակուցների մակարդակների մոտ մեկ երրորդի փոփոխությունները կապված են հղիության ընթացքում շեղումների հետ: Ավելին, արյան մեջ այս փոփոխությունները հնարավոր էր որոշել արդեն հղիության 12 շաբաթվա ընթացքում, չնայած որ հեստացիոն շաքարախտը ախտորոշվում է հղիության 24-28 շաբաթվա ընթացքում:

Հետազոտողները առանձնացրել են նաև մի շարք հատուկ սպիտակուցներ, որոնք կարգավորում են գեները և կապված են ընկերքում որոշակի հորմոնների արտադրության հետ: Գիտնականները հուսով են, որ դրանց հետագա ուսումնասիրությունը հնարավորություն կտա նախապես կանխատեսել նաև այլ բարդություններ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից