copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:06 09-06-2021

ԱՄՆ-ն Թուրքիային հանել է կորոնավիրուսի առումով շատ վտանգավոր երկրների ցանկից

Ինչպես հաղորդում է ermenihaber.am-ը, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը նախօրեին մի շարք երկրների ու շրջանների հանել է կորոնավիրուսի տեսանկյունից 4-րդ աստիճանի վտանգավորություն ունեցող երկրների ցանկից:

Այդ երկրները, որոնց շարքում կա նաև Թուրքիան, տեղափոխվել են 3-րդ աստիճանի վտանգավորություն ներկայացնող երկրների ցուցակ: Թուրքիայից բացի այդ ցանկում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան, Մեքսիկան, Իսպանիան, Ուկրաինան, Շվեյցարիան և այլն:

ԱՄՆ-ի այս որոշումը հատկապես կարևոր է Անկարայի համար, քանի Թուրքիայում կորոնավիրուսի վերջին ալիքի ֆոնին մի շարք երկրներ սահմանափակել էին իրենց քաղաքացիների մուտքն այդ երկիր: Անկարան վերջին օրերին արդեն մի քանի երկիր (Ռուսաստան, Գերմանիա) պատվիրակություն է ուղարկել՝ բանակցելու Թուրքիայի հետ զբոսաշրջության ոլորտը նորից ակտվացնելու համար:

Նշենք, որ 2019-ին 40 մլն զբոսաշրջիկ ընդունած Թուրքիան 2020-ին համաճարակային իրավիճակով պայմանավորված ընդունել էր ընդամենը 16 մլն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը