copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:25 09-06-2021

Երևանը և Դոնի Ռոստովը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք` Դոնի Ռոստով է այցելել Երևանի պատվիրակությունը` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Պաշտոնական այցի առաջին օրը ռոստովյան գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այնուհետև Երևանի քաղաքապետն ու պատվիրակության անդամները, Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

ՌԴ հարավային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` քաղաքապետարանում կայացավ Երևանի և Դոնի Ռոստովի ղեկավարների պաշտոնական ձևաչափով հանդիպումը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հնգամյա ծրագիրը: Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվեցին 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն նկատել է, որ ստորագրված փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:

«Արդեն 15 տարի է, ինչ Երևանն ու Դոնի Ռոստովը եղբայր քաղաքներ են: Վստահ եմ, որ ստորագրված ծրագիրը նոր աշխուժություն կհաղորդի երկու քաղաքների փոխգործակցությանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Փորձի փոխանակման տեսանկյունից՝ շատ կարևոր են նաև փոխայցելությունները»,-նշել է Ալեքսեյ Լոգվինենկոն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների եղբայրական հարաբերությունները լրացուցիչ կխթանեն բազմակողմ կապերի ընդլայնումը:

«Վստահաբար կարող եմ նշել, որ Ռոստովը և Ռոստովի երկրամասը երկու քաղաքների համագործակցության առումով կարող են օրինակ ծառայել: Այն ուղղությունները, որոնք տեղ են գտել ծրագրում, երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում, և ես իմ հերթին կներդնեմ իմ բոլոր ջանքերը դրանք կյանքի կոչելու համար: Իսկապես կա լայն դաշտ գործակցություն ծավալելու կրթության, առողջապահության, քաղաքաշինական, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի պատվիրակության անդամները եղել են նաև Հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցում: Վարդագույն տուֆով կառուցված տաճարը Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևանի) հայերի հոգևոր կենտրոնն է և կարևոր նշանակություն ունի հայապահպանության գործում:

1970-ական թվականներից Դոնի Ռոստովում գործում է նաև հայ-ռուսական բարեկամության թանգարանը: Մշակութային կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու պատվիրակության անդամները շրջել են ցուցասրահներում, ծանոթացել արժեքավոր հավաքածուին: Թանգարանը մինչև 2011 թվականը գտնվել է Սուրբ Խաչ եկեղեցու շենքում, հետագայում` Հայրապետովների տանը։ Ցուցանմուշների մեջ կան հայերեն գրքեր, 18-րդ դարի կենցաղային իրեր, որոնցից առավել արժեքավորը պղնձե 47 առարկաների հավաքածուն է, որը Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ իրենց հետ Դոնի Ռոստով են բերել թերակղզու բնակիչները։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»