Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:08 09-06-2021

Ղարաբաղում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, խոշոր միջադեպեր չեն եղել. Լավրով

Ղարաբաղում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, խոշոր միջադեպեր չեն եղել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Այժմ մեր խաղաղապահներն իրացնում են իրենց մանդատը, որևէ խոշոր միջադեպ չկա՝ դա ընդունում են թե Բաքվում, թե Երևանում։ Առանձին մանր պատահարներն արագ կարգավորվում են։ Այո, ադրբեջանա-հայկական սահմանին առանձին հատվածներում լարվածություն կա, բայց դա կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում։

«Արյունահեղությունն ավարտվել է, մի քիչ ավելի ուշ, քան մենք առաջարկել էինք կողմերին, ու մեր մեղքը չէ, որ պատերազմը ձգվել է ավելին, քան կարող էր։ Խաղաղությունը հաստատվել է ավելի ուշ, քան կարող էր։ Մենք ընդամենը միջնորդներ էինք ու չէինք կարող կողմերին ստիպել, կարող էինք միայն համոզել, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է ու ծայրահեղ վտանգավոր այն բանի համար, թե հետո ինչպես են այս հողում ապրելու մարդիկ»,-ասել է Լավրովը։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան