copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 12:22 08-06-2021

Ինձ առհասարակ չի հետաքրքրում Ռուսաստանի արձագանքն Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկին. Շևչենկո

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն Կիպրոսի նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկին արձագանքի մասին։

«Ինձ առհասարակ չի հետաքրքրում նրանց արձագանքը։ Ինձ հետաքրքրում է մեր արձագանքը, մեր երկրպագուների արձագանքը։ Կարծում եմ՝ մեր երկրպագուներին մարզաշապիկը դուր եկավ։ Ես գոհ եմ»,- ասել է Շևչենկոն։

Ուկրաինայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության համար նախատեսված մարզաշապիկի վրա պատկերված է երկրի քարտեզի ուրվագիծը, որն իր մեջ ներառում է նաև Ղրիմը։ Շատերը սա քաղաքական սադրանք են որակել։ Ռուսաստանի Պետական դումայում պատգամավորները ՈՒԵՖԱ-ին կոչ են արել արգելել Ուկրաինայի հավաքականին հանդես գալ այդ մարզաշապիկով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի