Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:30 07-06-2021

ՃՏՊ Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհին․ ավտոմեքենան մոտ 70 մ գլորվել է ձորը

Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 11:28-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի ունեցած ավտովթարի մասին:

Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի Լիսագորի տեղամասային ջոկի փրկարարները:

Պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Սալի գյուղի բնակիչ Տ. Ղ.-ն (ծնված 1991թ.) իր վարած Mitsubishi pajero io մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին և նրա ուղևոր ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Ռ. Հ.-ին (ծնված 1989թ.) տեղափոխել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել