copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:19 06-06-2021

Առանձնապես լարվածություն չկա․ Ճամբարակի փոխքաղաքապետ

«Հրապարակ» օրաթերթը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է համայնքի հետ սահմանին։

«Խաղաղ է այստեղ։ Առանձնապես լարվածություն չկա», - ասել է Օհանյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը չի փորձել առաջանալ Ճամբարակի ուղղությամբ, բայց կրակոցներ արձակում է՝ «զգացնել տալով, որ կանգնած են, բայց առանձնապես բան չկա»։

Հարցին՝ փորձո՞ւմ են ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ անել, պատասխանել է. «Միշտ են անում։ Իրենց ինժեներական աշխատանքներն ամեն օր էլ անում են, դիրքերի բարելավում և այլն»։

Համայնքի օդային սահմանում նաև ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են նկատվում։ «Մի քանի օր առաջ պտտվում էին։ Խորացել էին, նույնիսկ Ճամբարակ քաղաքի վրա պտտվում էին, գիշերը երևում է։ Ես մեկն եմ նկատել ուշ ժամին», - նշել է Օհանյանը։

Հարցին՝ նկատո՞ւմ է, որ ադրբեջանական ուժերը կարող են ներխուժել Ճամբարակի տարածք, պատասխանեց, որ ոչ։ «Չէ, այդպիսի բան չկա։ Ոչ մի լարվածության նշան չկա, հարաբերական խաղաղ վիճակ է»։

Ըստ նրա՝ բնակչության տրամադրությունները հանգիստ են։ «Ոչ մի բան չկա, 30 տարի այդ վիճակն է։ Գյուղացիներն առօրյա իրենց գործերով են, առանձնապես բան չկա», - եզրափակել է Ճամբարակի փոխհամայնքապետը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել