copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:44 05-06-2021

Մեկ տարվա ընթացքում ամուսինները 20 երեխա են ունեցել՝ օգտվելով փոխնակ մոր ծառայությունից

Ամուսինները մեկ տարվա ընթացքում 20 երեխա են լույս աշխարհ բերել՝ փոխնակ մոր օգնությամբ և իրենց 16 դայակների վրա 67,000 ֆունտ են ծախսում: Այս մասին գրում է Lenta.ru- ն՝ հղում անելով Mirror թերթին:

23-ամյա ռուս կին Քրիստինա Օզթյուրքը Վրաստան կատարած ճանապարհորդության ժամանակ ծանոթացել է իր 57-ամյա տղամարդու՝ միլիոնատեր Գալիպ Օզթյուրքի հետ, որը հայրենի Թուրքիայից փախուստի էր դիմել ցմահ դատապարտվելուց հետո:

Սիրահարները կիսել են մեծ ընտանիքի երազանքը և որոշել են դիմել փոխնակ մոր օգնությանը: Այսպիսով, 2020 թ․ Քրիստինան և Գալիպը ունեցել են մի տղա՝ Մուստաֆա անունով:

Սա զույգի առաջին երեխան չէր. Քրիստինան արդեն մեկ այլ զուգընկերոջից ուներ վեց տարեկան դուստր: Գալիպն իր հերթին արդեն ամուսնացած էր. Թուրքիայում նա թողել էր ինը երեխա իր առաջին կնոջից՝ Հուլի Օզթյուրքից:

Առաջին երեխայի ծնվելուց հետո Քրիստինան և Գալիպը հասկացել են, որ ցանկանում են կրկին երեխաներ ունենալ: Փոխնակ մայրերին գործարարը վճարել է 138 հազար ֆունտ ստերլինգ, իսկ նրանց ընտանիքը համալրվել է 20 երեխայով. նրանք 4-14 ամսական են:

Զույգն ունի 16 դայակ, որոնց ծառայության համար բազմազավակ ծնողները տարեկան ծախսում են 67,7 հազար ֆունտ:

Թերթին տված հարցազրույցում Քրիստինան ասել է, որ ողջ ժամանակն անցկացնում է երեխաների հետ և անում է «այն ամենը, ինչ սովորաբար անում են մայրերը»:

Խոսելով իր առօրյայի մասին՝ կինը նշել է, որ իր օրերը երբեք ձանձրալի չեն լինում, քանի որ միշտ զբաղված է երեխաների խնամքով: Սովորաբար նրա երեխաները քնում են երեկոյան 8-ից մինչև առավոտյան 6-ը:

Բազմազավակ մայրն էլ ասել է, որ չի կարողանում բավարար քնել, բայց, նրա խոսքով, դա իր համար խնդիր չէր, քանի որ նա գիտեր, թե ինչ է անում:

Միևնույն ժամանակ, նա չի բացառում ապագայում ընտանիքի նոր լրացումը բնական ճանապարհով:

«Ես պլանավորում եմ հղիություն, բայց ոչ միանգամից, քանի որ հիմա պետք է մոտ լինեմ իմ նորածիններին: Դժվար է մայր լինել 21 փոքր երեխայի համար, երբ հղի ես», - եզրափակել է Քրիստինան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զիմբաբվեում տեղի 66-ամյա բնակիչ Միշեկ Նյանդորոն ունի 16 կին, որոնք լույս աշխարհ են բերել 151 երեխա:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»