Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:05 05-06-2021

Ինչո՞ւ ԱՄՆ-ը զուսպ արձագանքեց Փաշինյանի պլանին․ 168 ժամ

«Վերջին ամիսների ընթացքում մի շարք հանգամանքներով պայմանավորված, ինտենսիվորեն փոխվում են աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնցից մեկն ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությունն էր։

Բայդենի արտաքին քաղաքականությունը, նրա կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը, վերջին ամիսների ընթացքում ամերիկյան մեդիաքաղաքական շրջանակներում հայկական թեմատիկայի ակտիվությունը թույլ էին տալիս ենթադրել, որ Հայաստանի հարցում ամերիկյան քաղաքականությունը որոշ հատվածներում նույնիսկ կարող է բեկումնային լինել, հատկապես, երբ դրա համար ակնհայտ հնարավորություններ ընձեռեն ՀՀ իշխանությունները։

Սակայն ուշագրավն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի ֆոնին Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդների մասնակցությամբ իրավիճակի կարգավորման Նիկոլ Փաշինյանի պլանին ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը բավականին զուսպ ու անորոշ էր։

ԱՄՆ Պետքարտուղարությունը, անդրադառնալով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին, նշել էր, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելու սկզբունքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։ Ի դեպ, նշենք, որ Պետքարտուղարությունը բավականին շուտ արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ուղղված կոչին։

«Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»,-նշել էր Պետքարտուղարությունը։

Ավելին՝ ի պատասխան հայկական լրատվամիջոցներից մեկի հարցմանը, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ-ը Նիկոլ Փաշինյանի առաջարկած կարգավորման պլանի վերաբերյալ, ԱՄՆ Պետքարտուղարությունը որևէ հստակ պատասխան չէր տվել, բավարարվել էր միայն աջակցելու պատրաստակամություն հայտնելով, հորդորելով կարգավորել իրավիճակը շտապ և խաղաղ ճանապարհով։

«168 ժամ»-ի հետ զրուցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարելեյնը նշեց, որ ամերիկյան ուղիղ ներգրավվածության հնարավորությունը հարավկովկասյան զարգացումներում ակնհայտորեն գերագնահատված է։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն ակնհայտորեն չի ցանկանում դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի սահմաններից։ «Եթե նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ն չի գործում արդյունավետորեն, չկան բանակցություններ, դա Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ուղղությամբ ամերիկյան քաղաքականության ընդհանուր մակարդակն ու խորությունն է։ Կան դիվանագետներ, որոնք զբաղվում են այս տարածաշրջանով, և դա տասնամյակների ընթացքում չի փոխվում։

Բնականաբար ավելի հարմար է պահպանել բոլոր նախկին ձևաչափերն ու մակարդակները, հատկապես, երբ չկա հավելյալ հետաքրքրություն։

Պատկերացնել, որ ԱՄՆ-ը տեղում դիտորդություն կամ գործողություններ կիրականացնի, միամտություն կլիներ, դա ամերիկյան ծրագիր չէ, ԱՄՆ-ը նման հարցերը երկար է պլանավորում և իրագործում։ Սա այն դեպքն է, երբ հարկավոր են ինտենսիվ բանակցություններ։ Գուցե դիտորդներ ևս հարկավոր են, բայց կա, օրինակ, ԵԱՀԿ դիտորդական առաքելություն, որը կարող է այս հարցով ևս զբաղվել»,-ասաց վերլուծաբանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.