copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:44 03-06-2021

Գնա­լով իշ­խա­նու­թյան մտա­վա­խու­թյուն­նե­րը խո­րա­նում են․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների, անընդհատ անկում է ապրում, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով: Սա փաստում են պրոֆեսիոնալ կազմակերպությունների, ինչպես նաև ուժային կառույցների կողմից անցկացվող հարցումները: Սա իշխանական շրջանակներում գնալով ավելի մեծ մտավախություն է առաջացնում:

Բացի Նիկոլ Փաշինյանի ու նրա մի քանի թիմակիցների ակնհայտ ջղաձիգ ու անհավասարակշիռ հայտարարություններից, իշխանությունները փորձում են իրավիճակը գոնե մի քիչ փրկել, որպեսզի 30 տոկոսից պակաս ձայն չստանան: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրավապահ համակարգի համապատասխան կառույցներին հանձնարարել են առանձնահատուկ հետևել հատկապես մարզերում քարոզարշավին լծված ակտիվ անձանց:

Մեր տարբեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին 4-5 օրերին տեղերում ակտիվորեն հետևում են ընտրություններում ընդդիմության կողմից ներգրավված անձանց: «Խոշորացույցի» ներքո է այդ մարդկանց շարժը, թե ում հետ են հանդիպում, ինչ հաստատություններ են այցելում, ընտրողների ինչպիսի շրջանակների հետ են փորձում աշխատանքներ տանել:

Ավելին, մենք տեղեկություններ ունենք նաև, որ հանձնարարված է ամեն ինչ անել՝ տվյալ անձանց հնարավոր ինչ-որ կերպ «կտրել» ընդդիմությունից: Տեղերում չեն բացառում, որ ոմանց հետ փորձեն սիրաշահելով ու խոստումներով «աշխատել», ոմանց հետ՝ կոմպրոմատներով, իսկ որոշ դեպքերում, համաձայն այս իշխանությունների սովորության, որևէ շոու կբեմադրեն, օրինակ՝ ինչպես արդեն առիթ ունեցել ենք ստացված տեղեկությունները ներկայացնելու, բեմականացնեն՝ իբր «ընտրակաշառք» է բաժանվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին