Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 5 տարի առաջ - 19:42 02-06-2021

Հայտնի է դարձել 20-ամյա ռեփեր Լիլ Լոըդիդի մահվան պատճառը

Ռեփեր Լիլ Լոըդիդի մահվան պատճառը ինքնասպանությունն է։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Ոստիկանությունը հայտնել է, որ Լիլ Լոըդիդի (իրական անունը՝ Դաշոն Ռոբերտսոն) մարմինը գտել է ընտանիքի անդամներից մեկը: Ռոբերտսոնի փաստաբան Աշկան Մեհրիյարիի խոսքով՝ իր հաճախորդի մահը անակնկալ է եղել իր համար:

Հունիսի 1-ին 20-ամյա երաժիշտը պետք է դատարանի առջև կանգներ անզգուշաբար սպանություն գործելու մեղադրանքով:

2020 թ․ նոյեմբերին Լիլ Լոըդիդը ձերբակալվել էր իր ընկերոջ՝ Խալիլ Ուոքերի սպանության համար: Նա ինքնաձիգով կրակել էր Ուոքերի վրա: Հոդվածը ձևակերպվել էր որպես «անզգուշությամբ սպանություն», ռեփերը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրան թույլատրվել էր վարել համերգային գործունեություն: Լիլ Լոըդիդմ ինքն իրեն անմեղ էր համարել:

Ռոբերտսոնի ամենահայտնի թրեքը 6locc 6a6y երգն էր, որը թողարկվել է 2019 թ․: Այն YouTube-ում ավելի քան 28 միլիոն դիտում է հավաքել: Անցյալ շաբաթ երգը Ամերիկայի ձայնագրման արդյունաբերության ասոցիացիայի կողմից արժանացել է «ոսկյա» հավաստագրի:

Ռեփերը մահացել է մայիսի 31-ին:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել