copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:10 02-06-2021

«Ռենեսանս» ռեստորանի բակում տղամարդու են դանակահարել

Երեկ՝ հունիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 23։50-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի բակում ծեծկռտուք է տեղի ունենում։

Մինչ ոստիկանները մեկնել են դեպքի վայր, ոստիկանությունը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ դանակահարված քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ։

Իրավապահները պարզել են` վիրավորը Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Ստեփանյանն է, որն այնուհետև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ բժիշկների՝ նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ միջադեպի ժամանակ ծեծկռտուքին ավելի քան 1 տասնյակ մարդ է մասնակցել։ Նրանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները պարզվում են։

Պարզվում է նաև՝ արդյո՞ք վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ հնչել են, թե ոչ, քանի որ նմանատիպ տեղեկություններ էլ են ստացվել։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից