copy image url
Ավելին 5 տարի առաջ - 14:45 30-05-2021

«Բելավիա» ավիաընկերությունը Արևմուտքի պատժամիջոցների պատճառով կավելացնի թռիչքները դեպի ԱՊՀ

Ryanair-ի ինքնաթիռի միջադեպից հետո, Բելոռուսից թռիչքները ԱՄՆ և ԵՄ մի շարք երկրներ կասեցնելու պատճառով, «Բելավիա» ավիաընկերությունը կփոխհատուցի ծախսերը` ավելացնելով թռիչքների քանակը դեպի ԱՊՀ երկրներ, մասնավորապես` Ռուսաստան:

Այս մասին «Բելոռուս -1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովը:

«Մենք, իհարկե, հուսով ենք և վստահ մեր գործընկերների հարցում, որ ԱՊՀ բոլոր երկրներ՝ Սոչի, Կրասնոդար, Հանքային ջրեր, Բայկալի, Ալթայի ուղղությամբ թռիչքները զարգացման հնարավորություն կընձեռնեն Բելոռուսին»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի Բելոռուսի հետ օդային ծառայության պայմանագիրը Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով: Հաղորդվել է նաև, որ ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելոռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել ԵՄ տարածքով: Որոշումն ուժի մեջ չի մտել, քանի որ պետք է հաստատվի ԵՄ խորհրդի կողմից նախարարների մակարդակով:

Ֆրանսիան ևս փակել է իր օդային սահմանները բելոռուսական Belavia ավիաընկերության համար: Բացի այդ, մի շարք եվրոպական ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Բելոռուսի տարածքով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել