Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:42 28-05-2021

Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարների ներկայիս մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի

Եվրոպայի ստորգետնյա պահեստարանների լցման մակարդակը տոկոսային հաշվարկմամբ նվազագույն մակարդակի Է հասել Gas Infrastructure Europe (2011 թվականից) բազայի ղեկավարման պատմության ընթացքում։

Թեև 2021 թվականին պաշարների մակարդակը գազառման սեզոնի ավարտվելու պահին չԷր հասել պատմական նվազագույնին, բայց սկսված ներմղումն ընթանում Է շատ դանդաղ տեմպերով:

Հինգշաբթի օրվա՝ մայիսի 27-ի առավոտվա տվյալներով, գազի ստորգետնյա պահեստարաններում (ԳՍՊ) գազի պաշարների մակարդակը կազմել Է 35,82 տոկոս, ինչը ցածր Է 2018 թվականի նույն օրը գրանցված նվազագույնից՝ 35,95 տոկոսից:

Գազի պաշարների ընթացիկ մակարդակը Եվրոպայի ԳՍՊ-ներում վերջին հինգ տարում միջին ցուցանիշից հետ Է մնում արդեն 14,43 տոկոսային կետով: Մայիսին զուտ ներմղման միջին ծավալը (օրական 256 մլն խորանարդ մետր) մեկ երրորդով ետ Է մնում վերջին հինգ տարվա միջին ցուցանիշից (օրական 373 մլն խորանարդ մետր):

Ներմղման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում մինչեւ հոկտեմբերի 20-ը դրանց մակարդակը կարող Է հասնել միայն 78 տոկոսի:

Դրա հետ մեկտեղ «Յամալ-Եվրոպա» (հուլիսի 6-ից մինչեւ 10-ը) եւ «Հյուսիսային հոսք» (հուլիսի 13-ից մինչեւ 23-ը) գազատարների պլանային վերանորոգումների պատճառով այդ ցուցանիշը կարող Է Էլ ավելի ցածր լինել: Պաշարների միջին հնգամյա մակարդակը գազառման սեզոնի սկզբի դրությամբ կազմում Է 92 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել