copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:34 26-05-2021

Լատվիան դադարեցրել է Բելառուսի հետ ուղևորափոխադրումները

Լատվիան կասեցրել է Բելառուսի հետ օդային երթևեկությունը և պարտավորեցրել է իր ուղևորափոխադրողներին խուսափել հանրապետության օդային տարածքից: Իշխանություններն այդ որոշումն անվանել են Մինսկում Ryanair ինքնաթիռի «հետապնդման և հարկադիր վայրէջքի» պատասխան:

Լատվիայի կառավարությունը արգելել է բելառուսական ընկերություններին օգտագործել Լատվիայի օդային տարածությունը և լատվիական օդանավակայանները, ասվում է հանրապետության տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:

Լատվիայի օդանավակայանները չեն սպասարկի այլ երկրների օդանավերին, որոնց թռիչքի երթուղին անցնում է Բելառուսի տարածքով: Լատվիական ուղևորափոխադրողներին հանձնարարել են շրջանցել Բելառուսը և վայրէջք չկատարել նրա օդանավակայաններում:

Լատվիայի իշխանությունները նման որոշում կայացրել են «ի պատասխան բելառուսական իշխանությունների գործողությունների». խոսքը «Մինսկի օդանավակայանում Ryanair ընկերության ուղևորատար ինքնաթիռի հարկադիր վայրէջքի» մասին է:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել