copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:15 25-05-2021

Պետությունը վերադարձնելու է ԱԱՀ-ն մեկ ամսվա ընթացքում

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրեսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Նախագիծը վերաբերում է ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձման կարգի նոր փոփոխություններին։

Նախագծի ներկայացման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարևորեց նախագծի ընդունումը՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ պարտքեր է կուտակել տնտեսվարողների հաշվին․ «Այսօր այդ պարտքը նվազել է ՝ 270 մլրդ դրամից հասնելով 70 մլրդ դրամի։ Պետությունը այդքան գումար ետ է տվել տնտեսվարողներին»։

Սույն նախագծով պետությունը ԱԱՀ-ն տնտեսվարողներին պետք է վերադարձնի մեկ ամսվա ընթացքում՝ նախկին վեց ամսվա փոխարեն։

«Նախագիծը նաև սահմանափակում է տնտեսվարողներից լրացուցիչ պարք վերցնելու հնարավորությունները»,- ասաց Բ․ Թունյանը։

Հարքի քննարկումն ավարտվել է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը