copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:55 24-05-2021

Սննդաբանը նշել է, թե որ մթերքներն են առավել օգտակար COVID-19-ով հիվանդների համար

Ինչպես հայտնում է հնդկական The Pioneer թերթը, սննդաբան Պրիտի Տյագին առանձնացրել է սննդամթերքների այն ցանկը, որն օգնում է արագ վերականգնվել կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Ըստ նրա՝ բարդ ածխաջրերի պաշարը սննդակարգում ցանկալի է ավելացնել` հացահատիկներ օգտագործելով: Նա նաև խորհուրդ է տվել ուտել ավելի շատ մածուն, թթու վարունg, լոբի և խմել կոմբուխայի թեյ: Այս ամենը կօգնի վերականգնել աղիքային միկրոֆլորան և ամրապնդել իմունային համակարգը:

Բացի այդ նա նշել է մի բուռ հունական ընկույզով, նուշով կա դդմի սերմերով հագեցած նախաճաշի մասին, որը կհարստացնի օմեգա 3-ի պաշարը օրգանիզմում, ինչն իր հերթին կբարձրացնի դիմադրողականությունը:

Նա նաև խորհուրդ է տվել, որ հետվերականգնողական շրջանում վերդառնալ նախկին ապրելակերպին աստիճանաբար. քնել օրական ութից ինը ժամ, օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ և օրգանիզմը չենթարկել ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սթրեսի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից