copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:46 24-05-2021

ԱՀԿ-ն նախազգուշացրել է նոր մահացու վիրուսի առաջացման մասին

ԻՆչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը ասել է, որ նոր համաճարակը, որին վաղ թե ուշ բախվելու է մարդկությունը, կարող է նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան կորոնավիրուսը։

Այս մասին նա հայտարարել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացման իր ելույթի ժամանակ:

«Սա վերջին դեպքը չէ, երբ աշխարհը բախվում է համաճարակի սպառնալիքին: ․․․․Այլ վիրուս ևս կհայտնվի, որն ավելի վարակիչ ու մահացու կլինի, քան այս վիրուսը», - զգուշացրել է Հեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ հենց վիրուսների դեմ պայքարն է ցույց տալիս, որ պետությունները չպետք է մրցեն միմյանց հետ, այլ համագործակցեն: Նա ավելացրել է, որ աշխարհը կանգնած է ընտրության առջև՝ գործել միասին կամ լինել անպաշտպան:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Յորքշիրի կոմսության բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի «եռակի մուտացիա»՝ գեների անսովոր համադրությամբ (VUI-21MAY-01 կամ AV.1): Նոր վիրուսով վարակվելու 49 դեպք արդեն գրանցվել է: Հիվանդներն ապրում են Յորքշիրում և Համբերում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան